Բաց տվյալների օր Հայաստան․ 2025
Հայաստանում բաց տվյալներին նվիրված միջոցառում
Մարտի 5-6, 14:00, Երևան, ISTC
Բաց տվյալների օր Հայաստան․ 2025
Մարտի 5-6, 14:00, Երևան, ISTC
Համեցեք Բաց տվյալների օր 2025-ին
Այս միջոցառումը International Open Data Day նախաձեռնության մաս է, որն աջակցում է բաց տվյալների տարածմանն ու ինֆորմացիայի թափանցիկության մեծացմանը՝ պետական կառույցների, բիզնեսների, հասարակական կազմակերպությունների և մասնակիցների կողմից։

Հայաստանում Բաց տվյալների օրն անցկացվում է երկրորդ անգամ։
International Open Data Day նախաձեռնությունն էլ իրականացվում է Open Knowledge Foundation կազմակերպության կողմից՝ տարբեր միջազգային ու միջկառավարական կազմակերպությունների օժանդակությամբ, ինչպիսիք են ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը։

Բաց տվյալներին նվիրված միջոցառումներն անցկացվում են ամբողջ աշխարհում։ Հայաստանում այս միջոցառումը կազմակերպվում է Open Data Armenia կազմակերպության թիմի կողմից։
Օրակարգը
թարմացվում է
Մարտի 5
14:00 — 14:30
Բացում
Կարճ նախաբան․ Բաց տվյալների օր

Խոսնակներ՝ Իվան Բեգտին, Վասիլի Բուռով
14:30 — 15:30
Բաց տվյալների ընթացիկ վիճակը
Կարճ ներկայացում և պանել քննարկում․ Բաց տվյալները և տվյալների լրագրությունը Հայաստանում

Խոսնակները՝ կներկայացվեն շուտով
15:30 — 16:15
Open Data Armenia մրցանակաբաշխություն
Հաղթողները՝ կներկայացվեն տեղում
16:15 — 17:00
Մաստեր կլաս․ Տվյալների վիզուալացում՝ լրագրողների համար
Խոսնակ՝ Սամսոն Կարապետյան
17:00 — 18:00
Ազատ քննարկում և նեթվորքինգ

Մարտի 6
14:00 — 15:15
Տվյալների որակի քննարկում
Dateno-ի տվյալների որակի վերլուծություն DuckDB-ի միջոցով և տվյալների որակի մասին քննարկում

Խոսնակ՝ Կսենիա Օռլովա, Dateno
15:15 — 16:30
Մաստեր կլաս․ Տվյալներ՝ Մշակութային ժառանգության վերաբերյալ
DuckDB-ի միջոցով մշակութային ժառանգությանը վերաբերող տվյալների ուսումնասիրության վարպետաց դաս

Խոսնակ՝ Իվան Բեգտին
16:30 — 18:00
Apps4Armenia Meetup
Ինչպիսի տվյալների և դրանցով ինչպիսի կիրառության կարիք կա․
համայնքի մասնակցությամբ կարծիքների և օրինակների քննարկում
Որտեղ
Միջոցառումն անցկացվելու է ISTC կենտրոնում՝ Երևան, Ալեք Մանուկյան 1/7
(Երևանի պետական համալսարան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մասնաշենք, 7-րդ հարկ)
Կազմակերպիչ
Open Data Armenia
https://opendata.am

Ինչո՞վ ենք զբաղվում
  • Ստեղծում ենք կայուն միջավայր՝ Հայաստանում բաց տվյալների հրապարակման և դրանց հետ աշխատանքի համար,
  • Ներգրավում ենք տաղանդավոր երիտասարդների և ՏՏ մասնագետների՝ Հայաստանում կյանքի որակը բարձրացնելուն ուղղված տեխնոլոգիական պրոդուկտներ ստեղծելու համար,
  • Խթանում ենք Հայաստանում բաց տվյալների, բաց կոդերի, բաց գիտելիքի ու թափանցիկության մշակույթը, ինչպես նաև տվյալների վերլուծությունը և տվյալների ճարտարագիտությունը,
  • Առաջխաղացնում ենք հայերենը և հայկական մշակույթը ամբողջ աշխարհում՝ կիրառելով բաց տվյալներն ու բաց կոդերը։
Հովանավոր
Գործընկերներ
Մեդիա գործընկերներ