Այս միջոցառումը International Open Data Day նախաձեռնության մաս է, որն աջակցում է բաց տվյալների տարածմանն ու ինֆորմացիայի թափանցիկության մեծացմանը՝ պետական կառույցների, բիզնեսների, հասարակական կազմակերպությունների և մասնակիցների կողմից։
Հայաստանում Բաց տվյալների օրն անցկացվում է երրորդ անգամ։
International Open Data Day նախաձեռնությունն էլ իրականացվում է Open Knowledge Foundation կազմակերպության կողմից՝ տարբեր միջազգային ու միջկառավարական կազմակերպությունների օժանդակությամբ, ինչպիսիք են ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը։
Բաց տվյալներին նվիրված միջոցառումներն անցկացվում են ամբողջ աշխարհում։ Հայաստանում այս միջոցառումը կազմակերպվում է Open Data Armenia կազմակերպության թիմի կողմից։
ՕՐԱԿԱՐԳԸ
Թարմացվում է
ՄԱՐՏԻ 13, IBIS հյուրանոց, Երեվան սրահ
11:00
Միջոցառման բացում
Ողջույնի խոսք, օրակարգի ներկայացում, կազմակերպության և համայնքի ներկայացում
Խոսնակներ՝ Իվան Բեգտին, Վասիլի Բուռով
11:15
Մարզերի բարեկեցության ինդեքս՝ բաց տվյալների հիման վրա
Մարզերի ինդեքսի ստեղծման համար հասանելի տվյալների պարամետրերի և մեթոդաբանության ներկայացում
Քննարկում՝ հնարավո՞ր է եղած տվյալներով որոշել լավագույն մարզը / ի՞նչ են ցույց տալիս տվյալները, ի՞նչ տվյալների պակաս է զգացվում
12:05
Open Data Armenia մրցանակաբաշխություն
Open Data Armenia մրցույթի կանոնների, ընտրության չափանիշների, ցանկալի աշխատանքների ներկայացում,
Մրցույթի հաղթողների ներկայացում և պարգևատրում,
Հաղթողների կողմից իրենց աշխատանքների ներկայացում օգտվողներին
13:05
Բաց տվյալների մրցանակ
Բաց տվյալների մրցանակի հանձնում բաց տվյալների չեմպիոն պետական / համայնքային կառույցներին,
Քննարկում՝ տվյալահեն որոշումներ, տվյալների մասնագետների հետ համագործակցություն
14:00
Մաստեր կլասներ
Տիգրան Շահվերդյան, Գիտուժ, Հայաստանի բյուջեի կոնվերտացիայի գործիքի ներկայացում
Արեն Նազարյան, Հետք, Կոռուպցիայի կանխարգելման տվյալների արտահանում
15:00
Ընդմիջում
15:30
Քննարկում՝ տվյալներ և ԱԲ
Արհեստական բանականության կիրառությունը տվյալների հետ աշխատանքի բոլոր փուլերում։ Տվյալների կիրառումը ԱԲ մարզման համար։
16:00
Մշակութային ժառանգություն և տվյալներ
Բաց քննարկման հարթակ և փորձի փոխանակում Հայաստանի, Արցախի և ընդհանրապես հայկական մշակութային ժառանգության, պատմության, արվեստի մասին տվյալների վերաբերյալ,
Թեմատիկ օգտակար հավելվածների պատրաստում, ֆինանսավորման հնարավորություններ
16:40
Networking
Բաց տվյալների ոլորտում կարիքների և առաջարկների ներկայացում՝ ընդհանուր հետաքրքրությունների և համագործակցությունների բացահայտման համար
Որտեղ
Երևան, Իբիս հյուրանոց, Երևան սրահ (2-րդ հարկ) (հասցեն՝ Երևան, Հյուսիսային պողոտա 5/1, քարտեզ)
Կազմակերպիչ
Ինչո՞վ ենք զբաղվում
Ստեղծում ենք կայուն միջավայր՝ Հայաստանում բաց տվյալների հրապարակման և դրանց հետ աշխատանքի համար,
Ներգրավում ենք տաղանդավոր երիտասարդների և ՏՏ մասնագետների՝ Հայաստանում կյանքի որակը բարձրացնելուն ուղղված տեխնոլոգիական պրոդուկտներ ստեղծելու համար,
Խթանում ենք Հայաստանում բաց տվյալների, բաց կոդերի, բաց գիտելիքի ու թափանցիկության մշակույթը, ինչպես նաև տվյալների վերլուծությունը և տվյալների ճարտարագիտությունը,
Առաջխաղացնում ենք հայերենը և հայկական մշակույթը ամբողջ աշխարհում՝ կիրառելով բաց տվյալներն ու բաց կոդերը։